«ԱԳԱՏԵՍ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001 թվականին Նոր Հաճըն քաղաքում, որը 1970-ականներից ի վեր հանդիսանում է Հայաստանի ադամանդագործության կենտրոնը։ Իսկ Նոր Հաճընի վարպետների հղկած թանկարժեք քարերը արդեն 40 տարուց ավելի է մեծ ճանաչում և պահանջարկ են վայելում համաշխարհային շուկայում։

Այս տարիների ընթացքում Ագատես ադամանդագործական ընկերությունն իր ողջ թիմով աշխատել է, որպեսզի ադամանդի մշակման ոլորտում լինի լավագույններից մեկը, և կարելի է ասել, որ մեր ջանքերն իրենց արդարացրել են։ Այսօր մենք կարող ենք հպարտանալ աշխարհի տարբեր երկրներում գտնվող և համաշխարհային ճանաչում ունեցող մեր գործընկերների հետ երկարատև գործնական հարաբերություններով, որոնցից են ALROSA և ST-IDEAL (Ռուսաստան), ROSY BLUE և SIROYA COLLECTIONS (ԱՄԷ), ELTAD BEN, IGST և DWS (Իսրայել), LAZUR LEGACY (ԱՄՆ)։

Մեր ընկերության ձեռքբերումները մեծապես պայմանավորված են հետևյալ գործոններով.

  1. հմուտ և ճկուն կառավարում
  2. բարձրակարգ և փորձառու մասնագետներից բաղկացած կոլեկտիվ
  3. հուսալի և վստահելի փոխհարաբերություններ գործընկերների հետ
  4. ադամանդագործության ժամանակակից սարքավորումների կիրառում
  5. պետական աջակցություն՝ միջպետական շրջանակներում հումքի ձեռքբերման և ադամանդի իրացման ուղղությամբ:


Ագատեսի գործարանը կազմված է 3 արտադրամասերից, որոնք կահավորված են 75 նիստավորող, 8 կլորացնող և 23 կտրող ժամանակակից հաստոցներով։ Գործարանը հագեցած է նաև ադամանդագործության մեջ կիրառվող հատուկ OGI համակարգչային տեխնիկայով։

Գործարանը ներկայումս հնարավորություն ունի մշակելու ամսական 3000-5000 կարատ ալմաստ՝ կախված քաշային խմբից: Մեծաքանակ պատվերների դեպքում կարճ ժամանակահատվածում հնարավոր է ավելացնել հզորություններն ավելի քան 2 անգամ։

Ագատեսի արտադրանքը ցուցադրված է և վաճառվում է Երևանի «Ոսկու Շուկա» տոնավաճառում գտնվող մեր ցուցասրահում։